Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը

1 Min Read
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14.1%:
Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️ծառայություններ՝ 27.1%,
✔️առևտրի շրջանառություն՝ 14.5%,
✔️շինարարություն՝ 14.3%,
✔️արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 10%:
Գյուղատնտեսության ծավալները նվազել են 0.7%-ով:
2022թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 62.5%-ով. գրանցվել է արտահանման առաջանցիկ աճ՝ 63.8%, իսկ ներմուծումն ավելացել է 61.6%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.6%-ով:
Share This Article
Թողնել մեկնաբանություն