Մարտի սկզբին մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7,1 տոկոս: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ուրախ ենք, որ սպրեդը, որը մենք ունեցել ենք, 2,86 տոկոսային կետ է կազմել, դա մեր վերջին թողարկման համեմատ գրեթե նույն մակարդակի է եղել, որ 2021-ին ենք թողարկել, և կազմել է 2,84 [տոկոսային կետ: Հատկանշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սպրեդը զգալիորեն աճել է: Մեր նման երկրներն ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում, և երբ նայում ենք շուկային, ապա Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի, Հորդանանի հետ համեմատությամբ բավականին ցածր սպրեդ ունենք»,- ասաց նախարարը:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ թողարկված եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: Պահանջարկը գրեթե 3 անգամ ավելի շատ է եղել, քան այն ծավալը, որ թողարկվել է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում