Պետդումայի Երիտասարդական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տոլմաչևը «Финансы Mail»-ին պատմել է մայիսի 1-ից վարորդների համար ուժի մեջ մտնող նոր տուգանքների մասին։
Պատգամավորի խոսքով՝ 2025 թվականի մայիսի 1-ից կբարձրանա կարմիր լույսի տակ ճանապարհը հատելու համար սահմանված տուգանքը։ Այդ իրավախախտման համար անպատասխանատու վարորդը կվճարի մինչև 2,5 հազար ռուբլի։ Բացի այդ, հետիոտնային անցման վրա կանգառի համար սահմանվել է 3 հազար ռուբլու չափով տուգանք։
Նրանք, ովքեր դուրս կգան հանդիպակաց երթևեկելի գոտի, կպատժվեն 7 հազար ռուբլի տուգանքով կամ՝ ծայրահեղ դեպքում, վարորդական իրավունքից զրկմամբ՝ մինչև վեց ամիս ժամկետով։ Երկաթուղային գծերի խախտմամբ հատման դեպքում (ոչ թույլատրելի հատվածով, արգելող ազդանշանի տակ, կանգառում/կայանում, կամ գնացքի մոտեցման ժամանակ անցման) նույնպես վարորդին սպառնում է մինչև 5 հազար ռուբլու տուգանք և հնարավոր իրավունքից զրկում մինչև 6 ամսով։
Տոլմաչևը նաև հավելել է, որ խախտումների ֆիքսման համար տեսախցիկների քանակը կավելանա։
«Նոր տուգանքները ուղղված են հատկապես այն վարորդների դեմ, ովքեր թույլ են տալիս առավել վտանգավոր խախտումներ երթևեկության բոլոր մասնակիցների համար։ Կարմիր լույսի տակ ճանապարհի հատումը կամ հանդիպակաց դուրս գալը կյանքի ու առողջության ուղղակի սպառնալիք է։ Պետությունը նման վարորդներին պատժում է ռուբլով, և դա ճիշտ է ու օգտակար բոլորիս համար, ովքեր ամեն օր փողոցում են՝ ոտքով կամ ղեկին», — մեկնաբանել է պատգամավորը։
Նա ավելացրել է, որ որոշ վարորդներ հասկանում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում բացել դրամապանակը։
«Ավելի հաճախ ռիսկի գնալը, կանոնները չպահելը, ճանապարհային անվտանգության նկատմամբ անփութությունը՝ նշանակում է ավելի հաճախ ու շատ վճարել սեփական սխալների համար՝ բառացիորեն», — եզրափակել է Տոլմաչևը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում