Ռուսաստանցիները բացատրել են, թե ինչու չեն շտապում հրաժարվել կանխիկ փողից

1 Min Read

SuperJob բարձր վարձատրվող աշխատանքների որոնման ծառայության անցկացրած հարցման արդյունքներով՝ հարցվածների 77%-ը չեն շտապում անցնել բացառապես անկանխիկ վճարումների, մինչդեռ միայն 14%-ն է պատրաստ լիովին անցնել անկանխիկ հաշվարկների։

Հարցումը անցկացվել է ապրիլի 21-ից 29-ը Ռուսաստանի բոլոր դաշնային օկրուգների 377 բնակավայրերում՝ 18 տարեկանից բարձր աշխատունակ բնակչության շրջանում։ Ընդհանուր առմամբ մասնակցել է 1600 մարդ։

Ռուսաստանցիները իրենց դժկամությունը բացատրում են հետևյալ պատճառներով՝ հնարավոր չէ ամենուր վճարել քարտով, հոգեբանական կապվածություն մետաղադրամների ձայնի և թղթադրամների շրշյունի հետ, ինչպես նաև՝ տոտալ վերահսկողության վախ ու անհանգստություն՝ ինտերնետի բացակայության դեպքում գնումներից զրկվելու վտանգի պատճառով։

Անկանխիկ վճարումների անցման նկատմամբ պատրաստակամություն ավելի շատ ցուցաբերում են տղամարդիկ՝ 15%, քան կանայք՝ 12%։ Անկանխիկ եղանակը առավել հաճախ ընդունելի է 35–45 տարեկան քաղաքացիների և ամսական 100 հազար ռուբլուց բարձր եկամուտ ունեցողների շրջանում (յուրաքանչյուր խմբում՝ 15%)։

ՎՏԲ բանկի անցկացրած մեկ այլ հարցման համաձայն՝ յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցի կանխիկ գումար է պահում տանը։ Հարցվածների ավելի քան 40%-ը տանը պահում է 5-ից 30 հազար ռուբլի, 30%-ից ավելին՝ 30-ից 100 հազար։ Քաղաքացիների մոտ քառորդ մասը կանխիկը պահում է սեյֆում, իսկ մյուսներն օգտագործում են խնայադրամարկղեր և գրքեր (յուրաքանչյուր տարբերակ՝ 20%)։ Եվս 12%-ը փողը պահում է հագուստի գաղտնի գրպաններում, իսկ 7%-ը՝ հին ձևով՝ մատրասի տակ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով