Թրամփի վարչակազմը կիրականացնի զենքի առաջին վաճառքը Ուկրաինային

1 Min Read

Կոնգրեսի գրառումները ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային վաճառել 50 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա։ Ուկրաինական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այս փաստի վրա։

Համապատասխան հաղորդագրությունը ապրիլի 29-ի նշումների և փաստաթղթերի ցանկում է։

EC-859-ը վերաբերում է Պետդեպարտամենտի իրավաբանական պաշտոնյայի կողմից Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին ուղղված հուշագրին, որը, համաձայն «Զենքի արտահանման վերահսկման մասին» օրենքի, հաղորդում է «50 միլիոն դոլար կամ ավելի արժողությամբ պաշտպանական ապրանքների, այդ թվում՝ տեխնիկական տվյալների և պաշտպանական ծառայությունների Ուկրաինա արտահանման առաջարկվող լիցենզիայի» մասին։

Նշվում է, որ սա Թրամփի վարչակազմի օրոք առաջին նմանատիպ դեպքն է։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով