Tesla-ի չինացի սեփականատերերը վրդովված են Model 3-ի և Model Y-ի գների իջեցումից

1 Min Read

Օրերս Tesla-ն Չինաստանում փոխեց Model 3-ի և Model Y-ի գները․ էլեկտրամոբիլներն էժանացել են 14-37 հազար յուանով։ Սակայն, դա դուր չի եկել այն մեքենաների սեփականատերերին, ովքեր դրանք գնել էին հին գնով։ Նրանք ամերիկյան ապրանքանիշի գնային քաղաքականության վերաբերյալ իրենց դժգոհությունն արտահայտելու համար ստեղծել են «իրավունքների պաշտպանության խումբ» և հավաքվել Tesla-ի տեղական գրասենյակի դիմաց: Ընկերությունում դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին Tesla-ն հայտարարեց Չինաստանում Model 3-ի և Model Y-ի գների իջեցման մասին. այժմ Model 3-ն արժե 265,9 հազար յուան՝ նախկին 279,9 հազարի փոխարեն, իսկ Model Y-ը՝ 288,9 հազար յուան՝ նախկին 316,9 հազարի փոխարեն։ Մոդելների այլ տարբերակները նույնպես էժանացել են, իսկ արծաթե գույնի հավելավճարը, որը նախկինում կազմում էր 8 հազար յուան, ևս չեղարկվել է։

Կիսվեք այս հոդվածով