Եվրամիությունը նախատեսում է հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգներին տրամադրել փաստաթուղթ, որում ուրվագծվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ առևտրային բանակցություններ սկսելու առաջարկների փաթեթը։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, հայտնել է Bloomberg-ը։
Փաստաթղթում կառաջարկվեն միջոցներ՝ առևտրային և ոչ սակագնային արգելքները նվազեցնելու, Միացյալ Նահանգներում եվրոպական ներդրումները մեծացնելու, գլոբալ հարցերի շուրջ համագործակցելու և ամերիկյան ապրանքներ, այդ թվում՝ հեղուկացված բնական գազ (LNG) և տեխնոլոգիաներ գնելու համար, հայտնել են աղբյուրները։
Սակայն ծրագրերը դեռ կարող են փոխվել, քանի որ Եվրոպական հանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, որը զբաղվում է դաշինքի առևտրային հարցերով, շարունակում է խորհրդակցել անդամ պետությունների հետ։
Ապրիլի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ քաղաքացիների համար եկամտային հարկերը կարող են կրճատվել կամ ամբողջությամբ վերացվել ԱՄՆ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուց հետո։
Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է առևտրային համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Չինաստանի և Եվրամիության (ԵՄ) հետ, բայց միայն Վաշինգտոնի համար արդարացի պայմաններով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում