Չինաստանը չեղարկել է հինգ Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ թույլ տալով վերսկսել ԵՄ-ի և Չինաստանի միջև խորհրդարանական երկխոսությունը։
Այս մասին նշված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան խմբակցությունների ղեկավարներին տեղեկացրել է Չինաստանի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորների և նրանց ընտանիքների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու որոշման մասին։ Այս քայլը հնարավորություն է բացում քննարկելու եվրոպական շահերը չինացի գործընկերների հետ, սակայն Եվրախորհրդարանը շեշտել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում խնդիրները շարունակում են մնալ։
Չինաստանը պատգամավորների դեմ պատժամիջոցներ է սահմանել 2021 թվականի մարտին՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, ինչը հանգեցրել է ԵՄ-ի և Չինաստանի միջև խորհրդարանական համագործակցության կասեցմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում