Ղազախստանը սահմանել է «ոսկե վիզա»

1 Min Read

Ղազախստանը հաստատել է ներդրողի վիզա ստանալու կանոնները, որոնք մինչև 10 տարի ժամկետով բնակության թույլտվություն ստանալու իրավունք են տալիս։

Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Tengrinews.kz-ն։

Վիզա կարող են ստանալ այն օտարերկրացիները, ովքեր ղազախական ընկերությունների կանոնադրական կապիտալում կամ տեղական արժեթղթերում ներդրել են առնվազն 300,000 դոլար։ Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային ձևաչափով։

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ներդրումային գրավչությունը և աջակցել երկարաժամկետ գործարար գործընկերություններին։ Այն նման է ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ԱՄԷ-ում և Սինգապուրում գործող ծրագրերին։

Գերատեսչությունը շեշտեց, որ «Ոսկե վիզան» կապահովի իրավական երաշխիքներ և կանխատեսելիություն օտարերկրյա ներդրողների համար։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր հետո։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով