Ամերիկացի երգչուհի Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը, ով հայտնի է Lizzo կեղծանունով, ԱՄՆ-ում կալվածք է ձեռք բերել, որը նախկինում պատկանել է երգիչ և դերասան Հարի Սթայլզին։ Հաղորդում է Dirt-ը։
Աստղի նոր տունը գտնվում է լոսանջելեսյան հեղինակավոր՝ Beverly Hills Post Office շրջանի լեռներում: Գործարքի գումարը կազմել է $ 15 մլն։ Նշենք, որ նախկին սեփականատերը 2019 թվականին կալվածքի համար վճարել էր $ 11 միլիոն։
Առանձնատունը, որը 2014-2016 թվականներին պատկանել է Սթայլզին, քանդվել է, իսկ դրա փոխարեն 2019 թվականին 492,3 քմ մակերեսով ավելի մեծ տուն է կառուցվել։ Նորակառույց շենքն ունի երեք ննջասենյակ, նույնքան սանհանգույց, ինչպես նաև երկու լրացուցիչ սանհանգույց։ Բացի այդ, այն ունի խոհանոց, ճաշասենյակ, հյուրասենյակ, հանդերձարան և տնային կինոթատրոն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում