ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Իրկուտսկի շրջանում անօրինական էլեկտրաէներգիայի սպառման գործով ձերբակալվել են երեք անձինք։ Ըստ նախաքննության՝ «Ույուտնոյե» և «Մոլոդյոժնոյե» գյուղերում տեղադրված է եղել 500 միավոր մայնինգ սարքավորում, որոնք միացված են եղել կենցաղային էլեկտրացանցերին։
Քրեական գործը հարուցվել է 2024 թվականի ամռանը։ Այդ ժամանակ սարքավորումները առգրավվել էին, սակայն ձերբակալություններ չէին եղել։ Հաստատվել է, որ կազմակերպիչները վճարում էին էլեկտրաէներգիան բնակչության համար նախատեսված արտոնյալ սակագներով, ինչը նրանց թույլ էր տվել զգալիորեն կրճատել ծախսերը։ Էներգետիկ ընկերությունները վնասը գնահատել են ավելի քան 200 միլիոն ռուբլի։
Քննչական գործողությունների շրջանակում ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են խուզարկություններ և վկաների հարցաքննություններ։
Ձերբակալվածների թվում են երկու վարձակալներ և առևտրային կենտրոնի սեփականատերը, որոնք ТСН «Молодежное»-ի տարածքում կազմակերպել էին ապօրինի հոսթինգային ծառայություններ։ Գործը քննվում է խարդախության հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում