Որքա՞ն է հատկացվել Սառնաղբյուրի ջրամբարի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար

0 Min Read

Շիրակի մարզի Սառնաղբյուրի ջրամբարի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ։

Սառնաղբյուր բնակավայրից 2 կմ արևմուտք՝ Ճլկան գետի վերին հոսանքում մոտ 1000 մ բարձրության վրա գտնվող ջրամբարը շահագործման է հանձնվել 1972 թվականին։ Ջրատարողությունը 4,85 մլն մետր խորանարդ է։

Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով