Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է․ Վահան Քերոբյան

1 Min Read

2022թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6 %-ով, իսկ 2022 թ. առաջին ինը ամիսներին` 14.1 %-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հիշեցնում, որ Հայաստանի լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003 թ., երբ արձանագրվել է 14 % ՀՆԱ աճ։

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդմամբ հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.

⬆️ Շինարարություն` 14.3 %
⬆️ Արդյունաբերություն` 10 %
⬆️ Ծառայություններ՝ 27.1 %
⬆️ Առևտրի շրջանառություն՝ 14.5 %
———–
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 62.5 %, այդ թվում՝
⬆️ Արտահանում՝ 63.8 %
⬆️ Ներմուծում` 61.6 %:
Share This Article
2 Comments