Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ

1 Min Read

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, արդիականացվել են  համակարգային ենթակառուցվածքները։

Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են․

  • սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրման գործընթացը,
  • երրորդ և ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ սահմանին ռենտգեն հսկողության ռիսկի պրոֆիլների վերանայումը,
  • մաքսային գործառնությունների բարելավումը,
  • նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը,
  • մաքսային արժեքի մեծության, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը։

Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով