Սպիտակ տունը սպասում է Ուկրաինայի ռեսուրսների վերաբերյալ արագ համաձայնության

0 Min Read

Սպիտակ տունը վստահ է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան շուտով կկնքեն համաձայնագիր հանքային պաշարների վերաբերյալ։

Ինչպես Fox News-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Վալցը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված այս հարցում։

«Ուկրաինայի վերաբերյալ գործարքը կկնքվի։ Բանակցողները հանգստյան օրերին քրտնաջան աշխատել են, այդ թվում՝ (Ֆինանսների) նախարար Սքոթ Բեսենթը և նախագահը», — ասաց նա։

«Նախագահը վճռականորեն տրամադրված է դա անել», — հավելեց նա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով