Չինաստանը կապրի առանց ամերիկյան հացահատիկի

1 Min Read

Չինաստանի իշխանությունները ապրիլի 28-ին հայտարարել են, որ երկրի տնտեսությունը կարող է հեշտությամբ հաղթահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սկսված սակագնային պատերազմը, և որ չինացի քաղաքացիները դժվար թե զգան ամերիկյան ապրանքների պակաս։

Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի փոխնախագահ Չժաո Չենսինը շեշտել է, որ գյուղատնտեսական և էներգետիկ արտադրանքի ներքին արտադրությունը, ինչպես նաև այլ երկրներից ներմուծումը, լիովին կբավարարի Չինաստանի ներքին պահանջարկը։

«Նույնիսկ եթե մենք Միացյալ Նահանգներից չգնենք կերային հացահատիկներ և յուղատու սերմեր, դա մեծ ազդեցություն չի ունենա մեր երկրի հացահատիկի մատակարարման վրա», — Չժաոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Ինչպես նշում է Financial Times-ը, չինական շուկայի կորուստը ծանր հարված կլինի ամերիկացի ֆերմերների համար, որոնց գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Չինաստան 2023 թվականին կազմել է 33 միլիարդ դոլար։ Բացի այդ, Միացյալ Նահանգները Չինաստանին մատակարարել է մոտ 15 միլիարդ դոլարի նավթ, գազ և ածուխ։

Ապրիլի սկզբին Թրամփի վարչակազմը 145% մաքսատուրք սահմանեց չինական ապրանքների վրա։ Ի պատասխան՝ Չինաստանը 125 տոկոս մաքսատուրք սահմանեց ամերիկյան ապրանքների վրա, սակայն ապրիլի վերջին

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով