Ռուսաստանի ավտոմոբիլային շուկայում բոլոր սեգմենտներն աճել են երկար ժամանակ անց առաջին անգամ։
«Ավտոստատ» գործակալության տվյալներով՝ ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում վաճառվել է 26 836 նոր ավտոմեքենա։
Փորձագետները նշում են, որ ընթացիկ ամսում առաջին անգամ աճել են ռուսական ավտոշուկայի բոլոր հիմնական ցուցանիշները։ Մասնավորապես, ուղևորատար ավտոմեքենաների վաճառքը կազմել է 23 657 միավոր, ինչը 6,5%-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։
Բացի այդ, աճել են թեթև բեռնատար ավտոմեքենաների (15,7%-ով՝ մինչև 1864 հատ), բեռնատարների (16,4%-ով՝ մինչև 1092 հատ) և ավտոբուսների (16,1%-ով՝ մինչև 223 հատ) վաճառքները։
Սակայն, չնայած շուկայի աճին հիմնական սեգմենտներում, այդ շաբաթվա վաճառքները 2025 թվականի համար ամենաբարձր ցուցանիշը չեն դարձել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում