Կրասնոդարի երկրամասի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է «Магнит» սուպերմարկետների ցանցին վճարել 220 հազար ռուբլի երաժշտական ստեղծագործությունների ապօրինի օգտագործման համար, նշվում է հրապարակված որոշման մեջ։
«Պարտավորեցնել “Տանդեր” ԲԲԸ-ին (“Магнит”-ի հիմնական գործառնական ստորաբաժանումը) վճարել 220 000 ռուբլի որպես փոխհատուցում երաժշտական ստեղծագործությունների բացառիկ իրավունքների խախտման համար՝ հետագա փոխանցմամբ իրավունքների տերերին», — նշված է տեքստում։
«Магнит»-ը նաև պարտավորվում է վճարել 16 հազար ռուբլի պետական տուրք։
Նշվում է, որ վեճը վերաբերում էր 12 երաժշտական ստեղծագործության օգտագործմանը, այդ թվում՝ «Лети за солнцем», «Плачь, любовь», «Прошу тебя», «Мама», «Глупая девочка», «Сердце» և այլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում