Միացյալ Նահանգները պատրաստ է Սաուդյան Արաբիային առաջարկել ավելի քան 100 միլիարդ դոլարի զենքի փաթեթ, Reuters-ին հայտնել են իրադրությանը ծանոթ վեց աղբյուրներ։
Նրանք ասացին, որ առաջարկը կհայտարարվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսին թագավորություն կատարելիք այցի ժամանակ։
Առաջարկվող փաթեթը հրապարակվել է այն բանից հետո, երբ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անհաջող փորձեց պաշտպանական պայմանագիր կնքել Ռիադի հետ՝ որպես ավելի լայն համաձայնագրի մաս, որը ներառում էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև կապերի կարգավորումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 16-ը կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ:
Մերձավոր Արևելք կատարած այս այցը կլինի Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան այցը իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր: Axios-ի աղբյուրը հայտնել է, որ ուղևորությունը կազմակերպվել է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները ամրապնդելու և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորումը քննարկելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում