Աղբյուրների համաձայն, Չինաստանի Առևտրի նախարարության աշխատանքային խումբը հավաքում է առաջարկներ բիզնեսներից։ Մասնավորապես, դիտարկվում են կիսահաղորդիչների արտադրության հետ կապված ապրանքների ութ կատեգորիաներ։
Չինաստանում Ամերիկյան Առևտրի Պալատի նախագահ Մայքլ Հարթը հաստատել է, որ իշխանությունները դիտարկում են մատակարարման շղթաների համար կարևորագույն ապրանքները, և որոշ ընկերություններ արդեն կարողացել են ներմուծել ապրանքներ առանց նոր մաքսատուրքերի։
Սոցիալական ցանցերում և գործարար համայնքում քննարկվել է 131 ապրանքային կատեգորիաներից բաղկացած ցանկ, այդ թվում՝ պատվաստանյութեր, քիմիական նյութեր և ինքնաթիռների շարժիչներ, սակայն դրա իսկությունը չի հաստատվել։ Huatai Securities-ը գնահատում է, որ ազդակիր ներմուծման ծավալը կարող է հասնել 45 միլիարդ դոլարի։
Հիշենք, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը սրվեց այն բանից հետո, երբ Թրամփը մինչև 145% մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների վրա։ Ի պատասխան՝ Չինաստանը մինչև 125% մաքսատուրքեր սահմանեց։ Այժմ ԱՄՆ վարչակազմը քննարկում է մաքսատուրքերը մասնակիորեն նվազեցնելու հնարավորությունը, իսկ Չինաստանը պահանջում է միակողմանի միջոցառումների լիակատար վերացում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում