Պեկինը չեղարկել է որոշ ամերիկյան կիսահաղորդիչների վրա սահմանված մաքսատուրքերը, որոնք սահմանվել էին չինական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման մասին ԱՄՆ հայտարարության ի պատասխան։ Այս մասին հայտնել է CNN-ը։
«Մենք այս (մաքսերի վերացման) մասին իմացանք միայն հայտարարագիր ներկայացնելուց հետո», — հեռուստաալիքը մեջբերում է «Չժեննենգլյանգ» մատակարարման շղթայի գործակալության մենեջեր Չեն Շաոլինգի խոսքերը։
Մաքսից ազատումը վերաբերում է ինտեգրալ սխեմաների ութ տեսակին, որոնք ընդգրկում են կիսահաղորդիչների մեծ մասը՝ բացառությամբ հիշողության չիպերի, ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 12-ին Չինաստանը բարձրացրեց պատասխան մաքսատուրքերը մինչև 125% ամերիկյան բոլոր ապրանքների վրա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 145% բարձրացնելու որոշման։
Անցյալ տարի Չինաստանը Միացյալ Նահանգներից ներմուծել է 11,7 միլիարդ դոլարի կիսահաղորդիչներ, ըստ CNN-ի կայքում մեջբերված մաքսային վիճակագրության։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ սեփական կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման գործում ունեցած հաջողություններին չնայած՝ Չինաստանը դեռևս մեծապես կախված է չիպերի և սարքավորումների ներմուծումից իր արտադրության համար ԱՄՆ-ից, Թայվանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Նիդեռլանդներից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում