Բելառուսական կահույքը՝ սեզոնային պահանջարկ և նոր հնարավորություններ Հայաստանում. Wildberries

2 Min Read

Առցանց առևտուրը փոխում է շուկայի կանոնները․ մարքեթփլեյսները նոր հորիզոններ են բացում ոչ միայն գնորդների, այլև արտադրողների համար։ Հայ կահույքագործները, ովքեր ունեն բարձր որակի արտադրանք և յուրօրինակ ոճ, այժմ նույնպես կարող են օգտվել այս հարթակների ընձեռած հնարավորություններից՝ դուրս գալու միջազգային շուկա։ Հաջողված փորձ կարելի է դիտարկել բելառուսական արտադրողների օրինակը, որոնք կարողացել են ոչ միայն կայուն տեղ զբաղեցնել տեղական շուկայում, այլև հաջողությամբ սկսել արտահանումը։

Եղանակի տաքացմանը զուգահեռ գնորդներն ավելի ու ավելի հաճախ են սկսում թարմացնել տան և այգու միջավայրը։ Wildberries մարքեթփլեյսում նկատվում է կահույքի պահանջարկի աճ, հատկապես՝ բելառուսական արտադրանքի նկատմամբ, որը վաղուց արդեն համարվում է որակի, էկոլոգիականության և մատչելիության համադրություն։

Թեև ԱՊՀ որոշ երկրներում՝ ինչպես օրինակ Ղրղզստան և Ռուսաստանում, բելառուսական կահույքը վաղուց է համարվում վաճառքների առաջատար, Հայաստանում հետաքրքրությունը դեռ նոր է սկսում ակտիվ աճել։ Այսպես, միայն 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում բելառուսական ներքնակների պահանջարկն աճել է 20 անգամ՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ։ Սա վկայում է, որ գնորդներն սկսել են մեծ ուշադրություն դարձնել որակյալ քնի և տան հարմարավետության համար նախատեսված ապրանքներին։

Հայաստանյան օգտատերերի շրջանում ամենապահանջված ապրանքներն են՝

Հատուկ հարմարավետություն է ստեղծում Wildberries-ի՝ Երևանում անվճար առաքման հնարավորությունը մեծածավալ ապրանքների համար, ինչը կահույքի գնումն էլ ավելի շահավետ է դարձնում։

Բելառուսական կահույքը պարզապես նորաձևություն չէ․ այն հարմարավետ և ոճային լուծում է, որը հասանելի է առցանց։ Իսկ Հայաստանի համար այն ոչ միայն պահանջարկի ցուցիչ է, այլև նոր հնարավորություն՝ թե՛ գնորդների, թե՛ արտադրողների համար։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով