ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆՈՒՄ Է, ԻՍԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ՝ ԱՃՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ռուս-ուկրաինական դաժան պատերազմը շարունակում է հարվածի տակ պահել համաշխարհային տնտեսությունը: Երկրներն արտաքին բացասական շոկեր են ստանում աշխարհաքաղաքական լարված իրավիճակից, ինչն անմիջապես ազդում է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության վրա: Այս բարդ ժամանակներում շատ կարևոր է, որ խոշոր երկրների ղեկավարներն իրենց աշխատանքը կատարեն բարձր ճշգրտությամբ: Սակայն, իրականում նկատում ենք անպատասխանատու մոտեցում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է առաջավոր Արևմուտքի երկրներին, որոնք հսկայական ծախսեր են կատարում Ուկրաինայում՝ անտեսելով սեփական ժողովրդի կարիքները: Բացի այդ տարօրինակ հայտարարություններ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը սեփական երկրում առկա խնդիրները կապում է համաշխարհային գնաճի և մյուս երկրների կառավարությունների անարդյունավետ աշխատանքի հետ։ Նման հայտարարություններ անող երկրի ղեկավարը պետք է, որ կառավարության արդյունավետության համաթվով գերազանց դիրքերում լիներ, սակայն վիճակագրությունն այլ բան է ասում․

Գծապատկեր 1. Կառավարության արդյունավետության համաթվի դինամիկան ԱՄՆ-ում 2014-2021 թվականներին

ԱՄՆ-ն 2021 թ․-ին կառավարության արդյունավետության համաթվով ավելի քան 100 երկրների շարքում գրավել է 25-րդ հորիզոնականը։ Համաթվի փաստացի մակարդակը կազմել է 1,34 բալ, որը 2020 թ․-ի համեմատ աճել է 0,03 բալով։ 2020 թ․-ին արձանագրվել է կառավարության արդյունավետության համաթվի 2014-2021 թվականների նվազագույն մակարդակը՝ 1,31 բալ։ Նկատենք, որ ցուցանիշը սկսել է անկում ունենալ 2019 թ․-ից հետո։

Սակայն, այս անկումը չի խանգարել, նույնիսկ հանգեցրել է ԱՄՆ միջազգային ռեզերվների ծավալների աճին․

Գծապատկեր 2. Միջազգային ռեզերվների ծավալների դինամիկան ԱՄՆ-ում` 2014-2021 թվականներին

2021 թ․-ին միջազգային ռեզերվների ծավալները հաստատվել են $ 716,2 մլրդ դրամ։ Վերջինս 2014-2021 թվականների ամենաբարձր մակարդակն է։ 2021 թ․-ին 2014 թ․-ի համեմատ ԱՄՆ միջազգային ռեզերվների ծավալներն աճել են մոտ երկու անգամ, այն պարագայում երբ կառավարության արդյունավետությունը կրճատվել է 8 %-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով