ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՅՈՒՆ ԱՃԵՐԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանի տնտեսության հետ կապված տարբեր կանխատեսումներ են արվում։ Տարբեր կողմերից հնչում են կարծիքներ, որ մինչև տարվա վերջ ՀՀ-ում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ։ Մյուսները դժվարանում են կանխատեսումներ անել` ՀՀ տնտեսության ապագան և հեռանկարները կապելով սահմանային իրավիճակի կարգավորմամբ։ Իրոք, Հայաստանում նկատվում է անոմալ տնտեսության աճ։ Վերջինիս հիմնական շարժիչ ուժը համարվում են ռուսները։ Փաստորեն, Հայաստանի տնտեսությունը մի կողմից կախված է ՌԴ բարի կամքից, քանի որ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հիմնական օբյեկտները ՌԴ ձեռքում են։ Պատկերացրեք մի պահ, երբ ռուսները որոշեն անջատել գազը կամ լույսը՝ տնտեսությունը միանգամից կհայտնվի անդունդում։ Մյուս կողմից, ՀՀ տնտեսությունը կախված է ՌԴ-ից եկող տրանսվերներից։ Պատկերացրեք` ինչ ծանր վիճակում կհայտնվեն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցներն առանց այս փոխանցումների։ Եվ վերջապես, ՀՀ տնտեսության «դուխը» հիմա էլ կախված է ռուս ծրագրավորողներից և մնացյալ ռուսներից, որոնք փախել են սեփական երկրից և հաստատվել են Հայաստանում։ Նշվում է, որ ՀՀ IT ոլորտում մեծ աճեր են արձանագրվում։

Տնտեսությունում դրական տեղաշարժերի մասին է վկայում նաև հետևյալ ցուցանիշների դրական դինամիկան, ինչպես նաև «Ֆիթչ» վարկանշային կազմակերպության գնահատականը`մեր երկրի տնտեսությանը․

Գծապատկեր 1 ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը նկարագրող մի շարք ցուցանիշների մակարդակը

2022 թ․-ի երկրորդ եռամսյակում 2021 թ․-ի երկրորդ  եռամսյակի համեմատ`

  • սպառման ծախսերի աճի տեմպը կազմել է 20 %
  • ներդրումների աճի տեմպը՝ 34 %
  • պետական ծախսերի աճի տեմպը՝ 12 %։

Բոլորին վարկանիշներ սահմանող «Fitch»-ը 2022 թ․-ի սեպտեմբերին Հայաստանի տնտեսությունը գնահատել է «B+» մակարդակում, որը բավականին հուսադրող է։ Հետաքրքիրն այն է, որ այս վիճակը ձևավորվում է տարածաշրջանային և ներքին մեծ անկայունության պայմաններում։ Հետևաբար, խիստ կասկածելի է տնտեսության այս աճերի կայունությունը որոշակի երկար ժամանակահատվածում։

Share This Article
1 Comment