Ռուսաստանը սպառնում է Ճապոնիային

1 Min Read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնել Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյին՝ կապված Տոկիոյի կողմից սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտը Ուկրաինային օգնելու համար օգտագործելու մտադրության հետ։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից

«Սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործումը Ուկրաինային վարկ տրամադրելու համար կհանգեցնի կոշտ պատասխան միջոցառումների, այդ թվում՝ ասիմետրիկ քայլերի Ճապոնիայի համար զգայուն ոլորտներում», — նշել է նախարարությունը։

Ռուսաստանը հարաբերությունների հնարավոր վատթարացման համար մեղադրել է Ճապոնիայի կառավարությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Ճապոնիայից կստանա մոտ 3 միլիարդ դոլար ERA արտակարգ վարկային ծրագրի շրջանակներում՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտը։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով