Apple-ը և Meta-ն խոշոր տուգանքի են ենթարկվել

2 Min Read

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) որոշել է տեխնոլոգիական հսկաներ Apple-ին և Meta-ին տուգանել համապատասխանաբար 500 միլիոն և 200 միլիոն եվրոյով՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։ Այս մասին հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը։

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը պարզեց, որ Apple-ը խախտել է «Թվային շուկաների մասին» օրենքի (DMA) համաձայն իր պարտավորությունը, իսկ Meta-ն՝ սպառողներին այնպիսի ծառայության ընտրության հնարավորություն ընձեռելու պարտավորությունը, որն օգտագործում է նրանց անձնական տվյալների ավելի քիչ քանակություն։ Հետևաբար, Եվրոպական հանձնաժողովը տուգանել է Apple-ին և Meta-ին համապատասխանաբար 500 միլիոն և 200 միլիոն եվրոյով»,ասվում է հայտարարության մեջ։

Այն ընդգծում է, որ «երկու որոշումներն էլ ընդունվել են շահագրգիռ ընկերությունների հետ լայնածավալ երկխոսության արդյունքում, ինչը թույլ է տվել նրանց մանրամասն ներկայացնել իրենց տեսակետներն ու փաստարկները»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Եվրամիությունը որոշել է չտուգանել ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ Apple-ին և Meta-ին ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցությունների պատճառով հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը սկզբում նախատեսում էր տուգանքների մասին հայտարարել երեքշաբթի օրը, սակայն երկուշաբթի օրը առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչի և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո ԵՄ-ն որոշեց հետաձգել տուգանքների կիրառումը՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ընթացող առևտրային բանակցությունները չվտանգելու համար։

Միաժամանակ, ապրիլին Euractiv պորտալը հաղորդել էր, որ Բրյուսելը մտադիր է Մետային տուգանել ավելի քան 1 միլիարդ դոլարով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով