Կրիպտոարժույթը որպես աշխատավարձ ստանալու նախընտրելի եղանակ նշել է Ռուսաստանցիների 16%-ը։ Այս մասին գրում է Forbes-ը՝ հղում կատարելով Stape պլատֆորմի անցկացրած հարցման տվյալներին։ Հարցման մեջ նշված չէ, թե որ տեսակի կրիպտոարժույթների մասին է խոսքը՝ բիթքոյն, ստեյբլքոյն կամ այլ թվային ակտիվներ դիտարկվել են առանց տարանջատման։
Հարցումը անցկացվել է 5000 ռուսաստանցիների շրջանում՝ 18-ից 55 տարեկան։ Մեծամասնությունը նշել է, որ կցանկանային աշխատավարձ ստանալ օտարերկրյա արժույթով․
-
33%՝ ԱՄՆ դոլարով,
-
28%՝ եվրոյով,
-
20%՝ յուանով։
Կրիպտոարժույթը հայտնվել է հազվադեպ նշված տարբերակների շարքում՝ կողք կողքի բրիտանական ֆունտի և շվեյցարական ֆրանկի հետ։
Հարցման մասնակիցները նշել են, որ չեն համարում թվային ակտիվները կայուն, և մինչև վերջ չեն հասկանում դրանց մեխանիզմը։
Միայն 8% ռուսաստանցի ցանկացել է ստանալ աշխատավարձ միայն ռուսական ռուբլով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում