Գերմանական SAP IT ընկերությունը չի կարողանա լքել ռուսական շուկան, ինչպես նախատեսված էր մինչև տարեվերջ, քանի որ չի կարողացել գնորդ գտնել բիզնեսի համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս տեղեկությունը գործակալությանը հայտնել են հինգ զրուցակիցներ։
Բիզնեսի համար ծրագրային ապահովում մշակող ընկերությունը դեռ ապրիլին հայտարարել էր երկրից հեռանալու մասին, իսկ հուլիսին ճշտվել էին ժամկետները։
Գործակալության երեք զրուցակիցներ պնդում են, որ պայմանագրերը երկարաձգվում են ամեն տարի ավտոմատ կերպով, սեպտեմբերին նույնպես դրանք մեկ տարով երկարաձգվել են։
Ռուսաստանում SAP-ի հաճախորդները նախկինում եղել են երկրի խոշորագույն կազմակերպությունները, սակայն, ըստ աղբյուրների, պատժամիջոցների տակ ընկած ընկերություններին ծառայություններ այլևս չեն տրամադրվում։ Reuters-ը չի կարողացել ճշտել այս տեղեկությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում