Ի՞նչ չափի պարտքի դեպքում կարող է սահմանվել ՌԴ-ից ելքի արգելք

1 Min Read

Ռուսաստանի քաղաքացիներին կարող է արգելվել դուրս գալ երկրից, եթե պարտքը գերազանցում է 10 հազար ռուբլին, հայտնել են РИА Новости-ին ՌԴ Դաշնային դատական կատարողների ծառայության (ФССП) մամուլի ծառայությունից։

«Դատական կատարողը իրավասու է՝ ինչպես պահանջատիրոջ դիմումով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ, կայացնել որոշում պարտապանի՝ ՌԴ-ից ժամանակավոր ելքը սահմանափակելու մասին՝ այն դեպքերում, երբ նա սահմանված ժամկետում չի կատարում դատական ակտով նախատեսված պարտավորությունները՝ կապված ալիմենտների վճարման, առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման, ընտանիքի կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված վնասի, գույքային վնասի և (կամ) հանցագործության հետևանքով պատճառված բարոյական վնասի փոխհատուցման հետ, եթե այդ պարտավորություններով նախատեսված պարտքը գերազանցում է 10 հազար ռուբլին, ինչպես նաև ոչ գույքային և այլ գույքային պահանջների դեպքում», — հայտնել են ծառայությունից։

ФССП-ում նաև նշել են, որ եթե կատարողական փաստաթուղթը դատական ակտ չէ կամ հիմնված չէ դրա վրա, ապա կատարողը կամ պահանջատերը կարող են դիմել դատարան՝ երկրից ելքը սահմանափակելու համար։ Դատարանի որոշման հիման վրա կատարողը կարող է կայացնել որոշում պարտապանի ելքը ժամանակավորապես արգելելու մասին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով