ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի The Trump Organization ընկերության ղեկավարությունն այս շաբաթ կկանգնի դատարանի առաջ՝ հարկային խարդախության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Թրամփի ակտիվների կառավարման ընկերությանը սպառնում է մինչև 1,6 միլիոն դոլար տուգանք: Դատախազները կասկածում են, որ Trump Organization-ը միտումնավոր իջեցրել է իր թոփ-մենեջերների աշխատավարձերը 15 տարով, որպեսզի ավելի քիչ հարկեր վճարի:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմի գլխավոր վկան Trump Organization-ի նախկին ֆինանսական տնօրեն 75-ամյա Ալեն Վայսելբերգն է։ Նրան կասկածում են այն բանում, որ որպես «կոմպենսացիա» ցածր աշխատավարձի համար, իբր ստացել է 1,76 մլն դոլար, ինչպես նաև բնակարան, մի քանի մեքենա և մասնավոր դպրոցում թոռների ուսման ծախսերի փոխհատուցում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում