Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամների, ամերիկացի պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) ղեկավարների նկատմամբ, որոնց Պեկինը մեղադրում է Չինաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Այս մասին հաղորդում է South China Morning Post (SCMP) թերթը՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։
«Չինաստանի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ Կոնգրեսի անդամների, պաշտոնյաների և ՀԿ-ների ղեկավարների նկատմամբ, որոնք անպատշաճ կերպով են վարվել Հոնկոնգի հետ կապված հարցերում: Ամերիկյան կողմի ցանկացած անօրինական գործողություն կարժանանա Չինաստանի վճռական արձագանքին և համապատասխան հակազդեցությունների», — ասվում է հայտարարության մեջ:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը բացատրել է, որ պատժամիջոցները պատասխան են Հոնկոնգում Չինաստանի կենտրոնական կառավարության գրասենյակների և տարածաշրջանի վարչակազմի վեց պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ սահմանափակող միջոցառումներին։
Նա ասել է, որ Վաշինգտոնի գործողությունները «կոպիտ միջամտություն են Հոնկոնգի գործերին և Չինաստանի ներքին քաղաքականությանը»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում