Որքա՞ն կտուգանվեն ռուսաստանցիները չթույլատրված վայրում խորոված պատրաստելու դեպքում

1 Min Read

Հրդեհավտանգ շրջանի սահմանման դեպքում վարչական տույժի գումարը կարող է հասնել մինչև 20 հազար ռուբլու։

«Մինչև նոր կանոնների ուժի մեջ մտնելը գործում են ներկայիս հրդեհային անվտանգության պահանջները։ Այդ կանոնների խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ համաձայն ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.4 հոդվածի։ Քաղաքացիների համար տուգանքի չափը կազմում է 5-ից 15 հազար ռուբլի։ Հատուկ հրդեհավտանգ ռեժիմի պայմաններում՝ 10-ից 20 հազար ռուբլի։ Ահա թե ինչու ավելի հեշտ է մեկ անգամ համապատասխան տարածք կազմակերպել, քան ամեն անգամ ռիսկի դիմել», — ընդգծել է Վասիլևը։

Մասնագետը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ մանղալը կամ որևէ այլ տարա խորոված պատրաստելու համար պետք է պատրաստված լինի մետաղից կամ այրման նկատմամբ անզգայուն այլ նյութից և տեղակայված լինի հատուկ հարմարեցված տարածքում։

«Տարածքը շուրջը պետք է մաքրված լինի չոր խոտից, տերևներից և ճյուղերից՝ առնվազն երկու մետր շառավղով։ Մանղալից մինչև մոտակա շինություն նվազագույն հեռավորությունը պետք է լինի առնվազն հինգ մետր, մինչև սաղարթավոր ծառեր՝ 30 մետր, իսկ մինչև սոճու ծառեր՝ 100 մետր», — մանրամասնել է փորձագետը։

Բացի այդ, Վասիլևը կարևորել է մոտակայքում հրդեհաշիջման միջոցների առկայությունը՝ կրակմարիչ, ջրով կամ ավազով լի դույլ, ինչպես նաև բջջային հեռախոս՝ հրշեջ ծառայություն կանչելու համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով