Սրանք ընկերության մինչ այժմ թողարկած ամենա«խելացի» և առաջադեմ մոդելներն են.
-
o3 – առաջատար մոդել բարդ առաջադրանքների համար՝ ծրագրավորում, մաթեմատիկա, գիտություն, պատկերների վերլուծություն։ Այն 20%-ով ավելի քիչ սխալներ է թույլ տալիս, քան նախորդ տարբերակը, հատկապես բարդ դեպքերում և տեսողական խնդիրներում։
-
o4-mini – թեթև և արագ մոդել, հարմար զանգվածային և տնտեսող օգտագործման համար։ AIME 2025 թեստում ստացել է 99.5% արդյունք (շատ բարձր է)։
Հիմնական առանձնահատկությունը՝ երկու մոդելներն էլ կարողանում են «մտածել պատկերներով»՝ ինտեգրելով լուսանկարներ, սխեմաներ և գրաֆիկներ վերլուծության գործընթացում։ Դրանք նաև կարող են օգտագործել ChatGPT-ի բոլոր գործիքները՝ որոնում, կոդ, ֆայլերի վերլուծություն, նկարների գեներացում։
Մոդելները արդեն հասանելի են ChatGPT Plus, Pro և Team բաժանորդագրությունների մեջ։ Անվճար օգտվողները կարող են փորձել o4-mini մոդելը՝ միացնելով Think ռեժիմը։
Բացի այդ, հավելվածում հայտնվել է ընդլայնված հիշողություն, որն ըստ ամենայնի գործում է ձեր բոլոր ունեցած զրույցներում ChatGPT-ի հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում