2025 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է ներմուծվել 71,9 հազար նոր ավտոմեքենա։ Այդ մասին ավտոբիզնեսի «FinAuto — 2025» ֆորումի ժամանակ հայտարարել է «Автостат» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Ուդալովը։ Նրա խոսքով՝ սա 66%-ով պակաս է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։
Ամենից հաճախ մեքենաներ Ռուսաստան են ներմուծվել հետևյալ երկրներից.
🔹Չինաստան (85,3%)
🔹Կիրգիզիա (5,1%)
🔹Բելառուս (3,9%)
🔹Ղազախստան (1,3%)
🔹Հարավային Կորեա (1,1%)
🔹Ճապոնիա (0,6%)
🔹Վրաստան (0,6%)
🔹Գերմանիա (0,5%)
🔹Այլ երկրներ (1,6%)
2025 թվականին ռուսական շուկա առավել շատ են մատակարարվել չինական Changan և Omoda մակնիշի ավտոմեքենաներ։ Սակայն վերլուծաբանները չեն հստակեցրել, թե որ մոդելներն են հայտնվել առաջատարների շարքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում