Չինաստանը ժամանակավորապես դադարեցրել է հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը Միացյալ Նահանգներից՝ երկու երկրների միջև առևտրային վեճի սրման ֆոնին, հաղորդում է Financial Times-ը։
Մասնագետները կարծում են, որ ամերիկյան հեղուկացված բնական գազի գնումների կասեցումը կարող է ձգձգվել, և Չինաստանը կավելացնի Ռուսաստանից գազի գնումները։
Վերջին անգամ ԱՄՆ-ի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) բեռը Չինաստան է ժամանել փետրվարի 6-ին։
Այժմ ամերիկյան հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մաքսատուրքը բարձրացվել է մինչև 49%, ինչը այն անմրցունակ է դարձնում չինական շուկայում։ Ներկայիս իրավիճակը հիշեցնում է մատակարարման դադարը, որը տևեց ավելի քան մեկ տարի Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ առևտրային պատերազմները խաթարում են համաշխարհային տնտեսական կարգը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում