Իրանը պայմաններ է առաջադրել ուրանի հարստացման կրճատման համար

1 Min Read

Իրանը պատրաստակամություն է հայտնել նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, բայց մեկ պայմանով. Թեհրանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ն կրկին չի դուրս գա միջուկային համաձայնագրից։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային, որի անունը չի հրապարակվում։

Նրա խոսքով՝ Իրանը, ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շրջանակներում, չի ապամոնտաժի ցենտրիֆուգները և չի մտադիրվում ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից։

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը չի ընդգրկվում միջուկային համաձայնագրով և չի լինի Վաշինգտոնի հետ ապագա բանակցությունների թեմա։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը, որը նվիրված էր Թեհրանի միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացմանը։

Իրանը ներկայացնում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգները՝ Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով