Volvo-ն ներկայացրել է թարմացված S90 սեդանը: Թարմացված S90 սեդանը, ինչպես նաև ֆլագման XC90 քրոսովերը, նախկին մոդելից տարբերվում են հիմնականում առջևի մասով՝ մեքենան ստացել է ամբողջությամբ նորացված ռադիատորի ցանց և նոր լուսարձակներ։ Այն այժմ ունի ասիմետրիկ դիզայն, իսկ լուսարձակները՝ նոր ձևավորում։
Թարմացված սեդանը առաջարկվում է երկու շարժիչով, և երկուսն էլ հիբրիդային են․
🔹 Առաջին տարբերակը՝ 2.0 լիտրանոց տուրբոշարժիչ «փափուկ հիբրիդ» տեխնոլոգիայով, հասանելի է միայն առաջին քարշակով։
🔹 Երկրորդ տարբերակը՝ նույն 2.0 լիտրանոց շարժիչը, բայց արդեն պլագին հիբրիդային տեխնոլոգիայով և ամբողջական քարշակով։ Այս տարբերակը հնարավորություն է տալիս միայն էլեկտրական քարշով անցնել մինչև 80 կմ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում