Երևանում մեկնարկել է մեծածավալ ապրանքների անվճար առաքում՝ Wildberries-ի նոր ծառայությունը

2 Min Read

Wildberries ընկերությունը սկսում է մեծածավալ ապրանքների անվճար առաքում Երևանում։ Այժմ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեն պատվիրել կահույք, կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, շինանյութեր և ամառանոցային ապրանքներ՝ անմիջապես տուն՝ ներառյալ  բարձրահարկ բնակարաններ, առանց հավելյալ վճարի։

Ծառայության մեկնարկի մասին հայտարարվել է ապրիլի 17-ին Մոսկվայում անցկացվող Էլեկտրոնային առևտրի նորարարական տեխնոլոգիաների (КИТ) կոնֆերանսի ընթացքում։ Ըստ Wildberries-ի «Բեռնային և սուրհանդակային առաքման» բաժնի ղեկավար Եվգենի Բուլդիգինի՝ ծառայության ներդրումը Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում կարևոր քայլ է ընկերության միասնական լոգիստիկ հարթակի ստեղծման ճանապարհին։

«Մենք նկատում ենք գնորդների մեծ հետաքրքրությունը և վստահ ենք, որ նոր ծառայությունը կխթանի ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան վաճառողների վաճառքի աճը», — նշել է Բուլդիգինը։

Ծառայությունը նախնական փուլում հասանելի կլինի միայն Երևանում, սակայն տարվա ընթացքում նախատեսվում է ընդլայնել ուղղությունները և ներառել նաև այլ բնակավայրեր։

Այս պահին Wildberries հարթակում հասանելի է ավելի քան 160,000 անուն մեծածավալ ապրանք, և 2024 թվականին դրանց պահանջարկը ավելացել է ավելի քան յոթ անգամ՝ նախորդ տարվա համեմատ։


***Wildberries&Russ (ՍՊԸ «РВБ») ստեղծվել է շուկայի երկու առաջատարների՝ Wildberries IT-ընկերության և Russ արտաքին գովազդի օպերատորի միավորման արդյունքում՝ նպատակ ունենալով համատեղ ստեղծել նորագույն թվային առևտրային հարթակ և ապահովել անխափան գործիքներ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։

Ներկայումս միավորված ընկերությունը գործում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում, որից կատարվում է ապրանքների ներմուծում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով