ՌԴ ԿԲ. մարտին ավելացել է ռուսաստանցիների հիփոթեքային պարտքը

1 Min Read

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է «Ռուսաստանի Դաշնության բանկային հատվածի զարգացման մասին» տեղեկատվա-վերլուծական նյութը 2025 թվականի մարտ ամսվա համար։

Ըստ այդ տվյալների՝ մարտին կորպորատիվ վարկավորումը աճել է 0,9%-ով, մինչդեռ փետրվարին աճը կազմել էր ընդամենը 0,1%։

«Ընկերությունների միջոցները բանկերում նվազել են 2,8%-ով՝ փետրվարի թույլ աճից հետո (+0,1%)։ Միջոցների հիմնական արտահոսքը տեղի է ունեցել ամսվա վերջին տասնօրյակում՝ հարկերը բյուջե փոխանցելու պատճառով։ Քաղաքացիների միջոցների հոսքը դանդաղել է՝ մինչև +0,8%», — նշվում է ԿԲ նյութերում։ Նշվում է նաև, որ ընկերությունները վարկեր են վերցրել մասնավորապես հարկերի վճարման համար։

Բանկային հատվածի շահույթը կազմել է 244 մլրդ ռուբլի, ինչը 14%-ով ավելի է, քան նախորդ ամսին։

Բացի այդ, Կենտրոնական բանկը հաշվարկել է, որ բնակչության հիպոթեքային պարտքը աճել է 0,2%-ով՝ փետրվարի 0,1%-ի համեմատ։ Հիպոթեքային վարկերի 13%-ով աճը հիմնականում պայմանավորված է պետական ծրագրերով։ Մարտին սպառողական վարկերի պորտֆելը շարունակել է կրճատվել՝ -0,3%, սակայն արդեն ավելի դանդաղ տեմպերով, քան փետրվարին՝ երբ անկումը կազմել էր -0,9%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով