Ասիական զարգացման բանկը Վրաստանին տրամադրել է 104 մլն դոլար վարկ՝ երկրում առաջին էլեկտրաէներգիայի պահեստավորման ենթակայանի կառուցման համար։
Այն կօգնի բարելավել երկրի էլեկտրացանցի կարողությունները՝ վերականգնվող էներգիայի մեծ ծավալների ինտեգրման համար, կխթանի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը, կկրճատի կախվածությունը հարևան երկրներից և կդարձնի մասնավոր հատվածի մասնակցությունը ավելի հասանելի, վստահ են ԱԶԲ-ում։
Բանկը նաև հաստատել է 400 հազար դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի էկոլոգիապես մաքուր ջրածնի զարգացմանը. այն կօգնի կառավարությանը բացահայտել ջրածնի պոտենցիալը և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ մասնավոր հատվածի մասնակցությունը խրախուսելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում