Վրացական մեղրը մուտք է գործում չինական շուկա: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:Համապատասխան համաձայնագիրը այսօր Թբիլիսիում կայացած վրաց-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ իններորդ հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարն ու Չինաստանի առևտրի փոխնախարարը։
Լևան Դավիթաշվիլին և Լին Ցզին քննարկել են երկու երկրների միջև ազատ առևտրի խորացման հեռանկարները, ներդրումային հարաբերությունները, տրանսպորտի, լոգիստիկայի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների, զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև Վրաստանի դերը Միջին միջանցքի զարգացման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում