
«Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում
նախատեսվում է իրականացնել «ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի մի շարք փողոցների բարեկարգում» ենթածրագիրը, որի նպատակն է նպաստել գինու փառատոնը սպասարկող բարեկարգ փողոցների ընդլայնմանը՝ իրականացնելով հետևյալ աշխատանքները․

ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի ներքոնշյալ փողոցների բարեկարգում, կոյուղագծի կառուցում և մաքրման կայանի հիմնում։ Այս ամենը կնպաստի նաև համայնքի բնակիչների բարեկեցությանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ու գրավիչ միջավայրի ապահովմանը։

Ենթածրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները․

Արենի գյուղի
15-րդ փողոցի և նրա
2 ճյուղավորման ասֆալտապատում
Տարսայիճի թաղամասի փողոցների բարեկարգում՝ սալահատակով
Արենիի Սբ․Աստվածածին եկեղեցուն մոտեցող ճանապարհի բարեկարգում

կոյուղու համակարգի հիմնում

մաքրման կայանի հիմնում (
մոտ 250 տան համար)

ճանապարհների երկայնքով լուսավորության համակարգի կառուցում

ճանապարհների ջրահեռացման տարրերով համալրում

ըստ անհրաժեշտության զբոսաշրջային և ճանապարհային ցուցանակներով կահավորում, աղբամանների տեղադրում

Ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքները, և շինարարությունը կավարտվի
2024թ․։

Ծրագրի իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, World Bank Armenia-ի, ՀՀ կառավարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում