Մասնավորապես, առաջարկվում է՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելիս հիմք ընդունել որոշմամբ սահմանված ուղեգիրը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Միաժամանակ պահպանվում է որոշմամբ սահմանված ընթացակարգը՝ միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրելու մասով: Առաջարկվում է նաև փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը վերանայել՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ, հաշվի առնելով այս շուկայում նախորդ 3 տարիների ընթացքում առաջացած գնաճը: