Հարավային Կովկասի երեք հանրապետությունների տնտեսության զարգացմանն առնչվող տարբեր ինդեքսներ են հաշվարկվում, որոնք ընդգրկում են սոցիալ-տնտեսական տարբեր ցուցանիշներ։
Վերոնշյալներից մեկը տնտեսական անկման համաթիվն է։ Վերջինս հաշվի է առնում երկրի ներսում տնտեսական անկման հետ կապված գործոնները:
Օրինակ, ցուցանիշն ուսումնասիրում է ընդհանուր առմամբ հասարակության մեջ տնտեսական անկման օրինաչափությունները, որոնք չափվում են մեկ շնչի հաշվով եկամուտով, համախառն ծավալն օ=ազգային արտադրանքով, գործազրկության մակարդակով, գնաճով, արտադրողականությամբ, պարտքով, աղքատության մակարդակով կամ ձեռնարկությունների սնանկությամբ:
Համաթիվը նաև հաշվի է առնում ապրանքների գների, օտարերկրյա ներդրումների հանկարծակի անկումները և ազգային արժույթի նույնիսկ չնչին արժեզրկումը:
Որքան բարձր է ցուցանիշի արժեքը, այնքան ուժեղ է երկրի տնտեսական անկումը։ Ցուցանիշը տատանվում է 0-10 բալ միջակայքում, որքան փաստացի մակարդակը մոտ է 0-ի, այնքան տնտեսաության անկման հեռանկարները փոքրանում են, ճիշտ է նաև հակառակը։
2024թ․ տնտեսութան անկման համաթվի մակարդակները Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում եղել են հետևյալը․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում ցուցանիշը կազմել է 4․5 բալ և 2023թ․ համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Վրաստանում տնտեսական անկման համաթիվը 2024թ․ կազմել է 5 բալ, որը 2021թ․ հետո անկման միտում է ունեցել։
2024թ․ տնտեսական անկման համաթիվը Հայաստանում կազմել է 6․1 բալ, որը տարածաշրջանում առավելագույն մակարդակն է։ Հայաստանի ցուցանիշը 2023թ, համեմատ նվազել է շուրջ 0․3 բալով։
- Ամփոփոելով’ փաստենք, որ տարածաշրջանային համագործակցությունը թույլ կտա խուսափել բազմաթիվ արհավիրնքերից։ Հարավային Կովկասի ժողովուրդների համար ստեղծելով անվտանգ և բարեկեցիկ միջավայր։