Երկրի արտաքին և ներքին տնտեսական քաղաքականությունը չի կարող լինել տարանջատված. տնտեսության վրա հսկայական ազդեցություն են ունենում տարածաշրջանային գործընթացները։ Այս առումով Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Հարավային Կովկասը և, հատկապես, Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունները։
Ներկա պահին Հայաստան-Ադրբեջան հնարավոր հաշտությամբ իրապես նոր հեռանկարներ կարող են բացվել թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի և Ադրբեջանի համար։
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
Այս հեռանկարը ունենալով` վերլուծենք Հարավային Կովկասի եռյակ պետությունների տնտեսությունների մի շարք առանցքային ցուցանիշները։ Վերջիններիս շարքում է նաև արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը։ Պատկերը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում 2024-ին եղել է հետևյալը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հարավային Կովկասում արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության առավելագույն մակարդակը 2024թ․ արձանագրվել է Հայաստանում` 48%։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 1 տոկոսային կետով։
Արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության մակարդակով երկրորդ հորիզոնականում է հայտնվել Վրաստանը 39․45% մակարդակով։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 0․35 տոկոսային կետով։
2024թ․ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազագույն մակարդակը արձանագրվել է Ադրբեջանում՝ 21․15%։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 0․75 տոկոսային կետով։
- Ամփոփելով` կարող ենք փաստել, որ ամբողջ տարածաշրջանի տնտեսական «առողջացման» պարագայում արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կշարունակի նվազման միտում ունենալ։