«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով

1 Min Read

Ադրբեջանն ու Իրանը ակտիվորեն ստեղծում են տրանսպորտային ենթակառուցվածքներ և կարող են փոխարինել Երևանին։

Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով վերահսկում է միջազգային համագործակցությունը՝ Made in Russia 2022 արտահանմանյան ֆորումում։

Պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծումը կարևոր է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների «խաչմերուկ» ստեղծելու համար։

Տրանսպորտային նման նախագծերի իրականացումը, ըստ վարչապետի, թույլ կտա Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսություններին սկսել «լրացուցիչ վարձավճար» ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։

Կիսվեք այս հոդվածով