Ի՞նչ պայմաններ է առաջ քաշում Չինաստանը

1 Min Read

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Չինաստանի պայմանները։ Չինաստանը ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից տեսնել կոնկրետ գործողություններ, նախքան Պեկինը համաձայնվի Վաշինգտոնի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ բանակցություններ սկսել։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ի թիվս այլ բաների, չինական իշխանությունները ակնկալում են ավելի մեծ հարգանք իրենց նկատմամբ։

«Պեկինի նկատմամբ հարգանքը և նրա հասցեին արված նսեմացնող դիտողություններից զսպվածությունը կլինեն բանակցությունների ամենակարևոր պայմանները», — ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։

Չինացի պաշտոնյաները նաև ցանկանում են, որ Միացյալ Նահանգները միջնորդ նշանակի բանակցությունների համար՝ համաձայնագրի մշակմանը նպաստելու համար։

Հրատարակության տվյալներով՝ Չինաստանը նաև մտադիր է Միացյալ Նահանգներից ավելի հետևողական դիրքորոշում ստանալ առևտրային սակագների և ազգային անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Հարցը վերաբերում է Թայվանի հետ հարաբերություններին, որը Պեկինը համարում է իր տարածքը։

Ապրիլի 12-ին Միացյալ Նահանգները բարձրացրեց չինական ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Հաշվի առնելով արդեն իսկ գործող 20% մաքսատուրքերը՝ մաքսատուրքերի ընդհանուր գումարը հասել է 145%-ի։ Չինաստանը պատասխանեց՝ ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելով մինչև 125%։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով