Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանի դրոշի ներքո կամ Ռուսաստանի Դաշնության հետ այլ կերպ կապված նավերի ընդունման արգելքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան փաստաթղթում, որը հրապարակվել է ԱՄՆ դաշնային ռեգիստրում։

«Ես մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ազգային արտակարգ դրությունը և 10371 հռչակագրում սահմանված արտակարգ լիազորությունները՝ ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանի հետ կապված նավերի կայանատեղիի և տեղաշարժի կարգավորման համար», — ասվում է տեքստում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արտակարգ դրությունն ընդունվել է 2022 թվականի ապրիլի 21-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Հրամանագրում նաև նշվում է, որ Ռուսաստանի կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով