FacePass-AMIO դեմքի սքանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ամիօ բանկը և Mastercard-ը Հայաստանում գործարկեցին դեմքի սքանավորմամբ վճարման Facepass-Amio վճարատեսակը։

Նախագծի մեկնարկը տրվեց TIME խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում։

Հայ սպառողները այլևս կարող են գրանցել իրենց բիոմետրիկ տվյալները FacePass-AMIO հարթակում և կցել ցանկացած Mastercard քարտ` որպես վճարման միջոց։ Պլատֆորմում գրանցվելուց հետո խանութում վճարում կատարելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը մի քանի վայրկյան։

Ամիօ բանկի ներկայացուցիչ, վարչության նախագահի առաջին տեղակալ Լևոն Ռուբինյանը նշեց.

«Դեմքի սքանավորմամբ վճարման տեխնոլոգիայի այս հնարավորությունը մեր հաճախորդներին կառաջարկի լրիվ նոր փորձառություն։ Այլևս վճարում կատարելու համար պարտադիր չի լինի ունենալ քարտ, հեռախոս, կամ այլ սարք։ Բավական է միայն դեմքը»։

Նախագծի մեկնարկի միջոցառմանը ներկա էին նաև Mastercard վճարահաշվարկային ընկերության ներկայացուցիչները, ովքեր փորձարկեցին դեմքի սքանավորմամբ վճարատեսակը։

Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի փոխնախագահը` Դավիթ Զգուդաձեն նշեց․

«Mastercard-ը գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, ուստի մեզ համար հետաքրքիր է ներդնել այն նորարարությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, և միշտ լինել տեխնոլոգիաների ոլորտում առաջատար։ Եվ իհարկե, մեզ համար պատիվ է, որ նման տեխնոլոգիա ենք բերել Հայաստան»։

Նախագծի մասին այլ մանրամասներ իմանալու համար անցե´ք հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով