Ըստ Թուրքական Հայրենիք կուսակցության տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Հաքան Թոփքուրուլուի՝ Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը բուռն առևտուր են սկսել ազգային արժույթներով, և ԱՄՆ-ն միջամտելու հնարավորություն չունի։
Օգոստոսին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ԱՄՆ դոլարը դադարել է լինել հուսալի պահուստային արժույթ, ինչը շատ երկրների մտավախությունն է:
Մինչ այս ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ռուբլով մասնակի վճարումներ սկսել Թուրքիա ռուսական գազի մատակարարման համար։
Օգոստոսին հաղորդվել է նաև, որ Չինաստանը կշարունակի մեծացնել Ռուսաստանի հետ առևտրի ընթացքում ազգային արժույթով հաշվարկները, ասել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։
Թուրք պաշտոնյան իր խոսքում նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև փոխանակումն իրականացվում են ռուբլով, և բորսան աշխատում է «ժամացույցի պես»։
«Ազգային արժույթներով առևտուրը սկսել է եռալ, ԱՄՆ-ն միջամտելու միջոց չունի, ԱՄՆ-ն կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Այժմ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտուրում չկա դոլար, որն ընդունված է որպես համաշխարհային պահուստային արժույթ»,- ասել է քաղաքական գործիչը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում